Ինչպես հայտնում է Bild-ը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեով։
Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային թիրախը կդառնա, եթե Կատարի շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանին ձեռք բերի ակումբը։
Մանչեսթերյան ակումբը հետաքրքրված է նաև Էդուարդո Կամավինգայի («Ռեալ») և Քինգսլի Կոմանիի («Բավարիա») ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։