Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Վերոնային»: Միլանյան գրանդի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Վերոնա». Մոնտիպո, Մագնանի, Հիեն, Սեչերինի, Ֆարաոնի, Թամեզ, Աբիլդգարդ, Դեպաոլի, Վերդի, Լազովիչ, Գայչ:
«Ինտեր». Հանդանովիչ, Դամբրոզիո, Դե Վրեյ, Աչերբի, Դյումֆրիս, Մխիթարյան, Բրոզովիչ, Չալհանօղլու, Դիմարկո, Ջեկո, Մարտինես:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: