Անչելոտին խոսել է Սիթիի և Օսասունայի դեմ սպասվող խաղերի մասին

Ինչպես հայտնում է Marca-ն՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Օսասունայի դեմ գավաթի եզրափակչում և Սիթիի դեմ ՉԼ կիսաեզրափակիչ խաղերում իր թիմի առաջ հստակ պահանջներ է դրել․ « Ֆուտբոլիստներն իսկապես մտածում են «Օսասունայի» ու «Սիթիի» հետ առաջիկա հանդիպումների մասին։ Միշտ էլ տհաճ է պարտվելը, բայց պետք է առաջ նայել: Իսպանիայի գավաթի եզրափակիչը մոտ է, և մենք ցանկանում ենք հաղթել այն։ Եվ հետո՝ Չեմպիոնների լիգան:Ուզում եմ երկրպագուներին ասել, որ կարևոր խաղացողները կվերադառնան համակարգ, և մենք կպայքարենք գավաթների համար։ Հուսով եմ, որ մենք կհաղթենք դրանք»։

Ըստ մարզչի՝ իրենք դասեր են քաղել վերջին խաղերում իրենց բաց թողած սխալներից և դրանք րոպե առաջ պետք է ուղղվեն։