Ռոնալդուն ուզում է հեռանալ Սաուդյան Արաբիայից

Ինչպես հայտնում է El Nacional-ը՝ Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել Սաուդյան Արաբիան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն դժվարություններ ունի Սաուդյան Արաբիայի մշակույթին հարմարվելու հարցում։ Ավելին, պորտուգալացին անգամ ցանկանում է վերադառնալ Մադրիդ, որտեղ ինքն անցկացրել է կարիերայի լավագույն ժամանակահատվածներից մեկը,եթե ոչ լավագույնը։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Ռոնալդուին առաջարկել վերադառնալ ակումբ՝ որպես դեսպան կամ պորտուգալացուն առաջարկել պաշտոն թիմի մարզական ղեկավարությունում։