«Ռեալը» պայմանագիր կառաջարկի Մբապեին

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Մադրիդի Ռեալը պայմանագիր կառաջարկի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Արքայական ակումբը» կրկին հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Հետաքրքրության պատճառներից մեկն այն է, որ Մբապեն անձամբ է ցանկանում տեղափոխվել Մադրիդ: Մամուլը գրում է նաև, որ Ռեալի նախագահն ուզում է վերակառուցված «Սանտիագո Բեռնաբեուի» բացման ժամանակ ֆանտաստիկ տրանսֆերի շնորհանդես իրականացնել։

Ռեալի մարզիչ՝ Անչելոտին էլ իր հերթին խոսել է, որ թիմին նոր հարձակվող է անհրաժեշտ, որովհետև Բենզեման այլևս երիտասարդ չէ, և 35-ամյա ֆրանսիացու կողքին երիտասարդ հարձակվող է պետք։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն փարիզյան ակումբի կազմում 38 խաղում դարձել է 35 գոլի և 9 ասիստի հեղինակ: