Ի՞նչ է սպասվում Բարսային, եթե ՈՒԵՖԱ-ն կոռուպցիայի գործով մեղավոր ճանաչի ակումբին

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ «Բարսելոնան» կարող է մասնակցել ասիական մրցաշարերի, եթե ՈՒԵՖԱ-ի կողմից արգելք ստանա։
Ըստ աղբյուրի՝ եթե ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» մեղավոր ճանաչի մրցավարներին հավանական կաշառք տալու «Նեգրեյրայի գործով», ակումբին սպառնում է առնվազն մեկ տարով որակազրկում միջազգային մրցաշարերից: Այս դեպքում կապտանռնագույնների ղեկավարությունն ուսումնասիրում է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ կատալոնական ակումբը կասկածվում է կոռուպցիայի մեջ՝ Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարումներ անելու միջոցով։ Ակումբը պնդում է, որ բոլոր վճարումները կապված են եղել բացառապես խորհրդատվական ծառայությունների հետ, և Նեգրեյրան ստացել է 7,3 միլիոն եվրո: