Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Օսասունային» և հաղթանակ կորզեց 1-0 հաշվով: Հանդիպումը բավականին լավ սկսեցին կատալոնացիները և իրար հաջորդող գրոհների արդյունքում կատալոնացիներին հաջողվեց հյուրերի խաղացողներին ստիպել սխալվել, ինչի հետևանքով հանդիպման 27-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով։ Վերջին հույսի խախտում արեց իսպանացի պաշտպան Խորխե Էրանդոն և հեռացվեց խաղադաշտից։
«Բարսելոնան» 82 միավորով առաջատարն է, 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որն այս տուրում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Օսասունան» 44 միավորով 9-րդն է:
Տեսանյութը՝ քիչ անց․