Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալի Պամպլոնայի «Օսասունային»:
Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը: Մայիի 2-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
«Բարսելոնան» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 11 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Ռեալին»։