Արտետան՝ ԱՊԼ-ն նվաճելու հնարավորության մասին

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալը» կմրցի «Չելսիի» դեմ։ «Արսենալի» գլխավոր մարզիչը՝ Արտետան խոսել է իր թիմի չենպիոնության հնարավորության մասին․«Մենք հասել ենք նրան, ինչին դժվար է հասնել։ Մենք դեռ կարող ենք հաղթել Պրեմիեր լիգան։ Առջևում հինգ հանդիպում կա, դեռ շատ բան կարող է տեղի ունենալ: Պետք է կենտրոնանալ «Չելսիի» հետ հանդիպմանը և շտկել իրավիճակը»,- ​​Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Արսենալը» Պրեմիեր լիգայում երկրորդն է՝ 1 միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին» («Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել):
ԱՊԼ 34-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղը կկայանա այսօր՝ մայիսի 2-ին, «Էմիրեյթս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։