Անչելոտին խոսել է առաջիկայում Ռեալի տրանսֆերային թիրախի մասին

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մեջբերելով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքը, նշում է․ «Մոտ ժամանակներս մենք պետք է հարձակվողի հետ պայմանագիր կնքենք։ Ես սա ասում եմ, քանի որ Կարիմ Բենզեման մեծ է: Չնայած դրան՝ նա իրեն շատ լավ է զգում։ Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել այս հարցում։

Այս մրցաշրջանում Բենզեման արքայական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
35-ամյա խաղացողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։