Մեսսին ընտանիքի հետ ժամանել է Սաուդյան Արաբիա (լուսանկարներ)

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ժամանել է Սաուդյան Արաբիա։ Մեսսին աշխատանքային այցով է ժամանել, քանի որ համարվում է արաբական երկրի տուրիզմի դեսպանը։

Նշենք, որ Մեսսիի ծառայություններվ հետաքրքրված է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբը, որը պատրաստ է արգենտինացուն ռեկորդային աշխատավարձ տալ։

Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Այս մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Մեսսին դարձել է 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: