«Մենք լավ նորություններ ունենք Մոդրիչի մասին. Միգուցե նա պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին»,-Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը վնասել է է ազդրը և կարող է բաց թողնել ոչ միայն Իսպանիայի գավաթի եզրափակիչը, այլև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը։
Արքայի գավաթի եզրափակիչը Օսասունայի դեմ կկայանա մայիսի 6-ին։