ՌԵԿՈՐԴ․ Բարսելոնայի 15-ամյա սանի դեբյուտը՝ Բետիսի դեմ խաղում

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է Բետիսին, որին հաղթում է 3:0 հաշվով։ Կատալոնական թիմի կազմում հանդիպման վերջնամասում՝ 83-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ 15-ամյա Լամին Յամալը՝ փոխարինելով Գավիին։

Պատանի ֆուտբոլիստը ռեկորդ սահմանեց, գերազանցելով կատալոնական թիմի հարձակվող Անսու Ֆատիին, դառնալով Բարսելոնայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ ով դեբյուտ է ունեցել առաջին թիմի կազմում։