Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Բետիսին»։ Գոլերով աչքի ընկան Անդրեաս Քրիստենսենը, Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան։ Հանդիպման խաղավերջում Անսու Ֆատիի հաջող գործողությունների արդյունքում կատալոնական թիմը հաշիվը դարձրեց 4:0՝ ինքնագոլի հեղինակ դարձավ Գվիդո Ռոդրիգեսը։
Նշենք՝ այս հանդիպմանն իր նորամուտը նշեց կատալոնական ակումբի 15-ամյա սանը՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով երբևէ խաղացել է առաջին թիմում։
«Բարսելոնան» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 11 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Ռեալին»։ «Բետիսը» 49 միավորով 6-րդ տեղում է։