Ռոնալդուն գոլի հեղինակ․ «Ալ Նասրը» ջախջախեց մրցակցին (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 4-0 հաշվով առավելության հասավ «Ալ Ռաեդի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացին Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 12-րդ խաղը և խփեց 12-րդ գոլը։

«Ալ Նասրը» 56 միավորով երկրորդ տեղում է և երեք միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած «Ալ Իթիհադին»: «Ալ Ռաեդը» 26 միավորով 11-րդն է: