Կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերժիո Բուսկետսը մոտ է ակումբի հետ պայամանագիրը երկարաձգելուն։ Ակումբը նոր պայմանագիր է առաջարկել իր թիմի ավագին, սակայն քիչ աշխատավարձով։ Բայց Բուսկետսի համար այս հարցում ֆինանսական կողմը կարևոր չէ։
Սերխիոյի համար նոր պայմանագիր կնքելու հարցում մեծ նշանակություն կունենա Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը։
Նշվում է, որ Բուսկետսը ցանկանում է Լեոյի հետ կրկին խաղալ նույն թիմում։