Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ալմերիային» ու հաղթեց 4-2 հաշվով
Տանտերերի կազմում առաջին խաղակեսի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը շրջանցեց «Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսին ու 236 գոլով Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 4-րդ տեղ: Առաջատարը Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (474 գոլ)։
Հյուրերի գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Լազարոն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Ռոբերտոնեն:
32 խաղից հետո «Ռեալը» 68 միավորով երկրորդն է և 8 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը ընթացիկ տուրի հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 23:00-ին՝ մրցելով Սևիլիայի «Բետիսի» հետ: