Ինչպես հայտնում է Relevo-ն՝ Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մկանային վնասվածք է ստացել։
Վնասվածքի պատճառով Մոդրիչը կարող է բաց թողնել «Օսասունայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչը (մայիսի 7) և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղը (մայիսի 9):
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Խորվաթիայի հավաքականի ավագն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում: