Հայտնի է Մխիթարյանի ու խաղընկերների մրցակիցը գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Ապրիլի 27-ին կայացավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Ֆիորենտինա»-«Կրեմոնեզե» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Այսպիսով, «Ֆիորենտինան» 9 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ։ Եզրափակիչ վերջին խաղում «Ֆիորենտինան» 1։3 հաշվով զիջել է «Նապոլիին»։

Այս տարվա եզրափակչում «Ֆիորենտինան» կմրցի «Ինտերի» հետ, որն ավելի վաղ մրցաշարից դուրս է թողել «Յուվենտուսին»:

Եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: