Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի Ռեալը։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ մադրիդյան ակումբն ու Զիդանը բանակցություններ են վարում։
Նշվում է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է մրցաշրջանի ավարտից հետո մարզդել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Հիշեցնենք՝ Զիդանը արքայական ակումբի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ էլ՝ Իսպանիայի Լա լիգան։