Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կմրցի «Բետիսի» հետ:
Հանդիպմանը մասնակցելու համար կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հայտավորել է 22 ֆուտբոլիստի: Երկար դադարից հետո «Բարսելոնայի» հայտացուցակ է վերադարձել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։
Նշենք՝ նա վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ 17 խաղերը։
«Բարսելոնա» — «Բետիս» հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Բարսելոնան» 76 միավորով առաջատարն է և 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: