Բալոտելին խոսել է Հոլանդի ու Մբապեի մասին

«Հոլանդն ու Մբապեն, եթե ճիշտ մտածելակերպ ունենան, հաջորդ 10 տարիներին կլինեն հաջորդ Մեսին և Ռոնալդուն։ Ես նաև շատ եմ հավանում Լեաուին և Օսիմհենին: Ինձ համար այս չորս ֆուտբոլիստները կարող են նշանավորել ֆուտբոլի պատմությունը»,- Շվեյցարական «Սիոնի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի խոսքը մեջբերում է Express-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 37 խաղում խփել է 34 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: