Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի եզրային ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին․
«Մենք Ուսմանի կարիքն ունեինք: Նա լավագույնն է մեկը մեկի դիմաց խաղի տեսանկյունից: Աշխարհում եզակի են նրա նմանները՝ հարցեք Լա լիգայի եզրային պաշտպաններին: Նա անհավանական արագության է տիրապետում։ Դեմբելեի վերադարձը մեզ համար շատ կարևոր է։ Վնասվածքի պատճառով նա խնդիրներ ուներ և չէր կարողանում մեկնարկային կազմում հիմնական տեղ ունենալ, սակայն հիմա ամեն ինչ կարգին է նրա հետ»։
Կատալոնացի մարզիչն այդուհանդերձ հստակ չի պատասխանել՝ առաջիկա խաղում Դեմբելեն կլինի՞ թիմի մեկնարկային կազմում, թե ոչ։
Հիշեցնենք՝ ֆրանսիացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ 17 հանդիպումները։
Իսպանիայի առաջնության 31 տուրերից հետո «Բարսելոնան» 76 միավորով առաջատարն է և 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: