ՊՍԺ-ն ուզում է Զիդանի միջոցով Մեսսիին պահել թիմում

Ինչպես արդեն հայտնի է՝ տևական ժամանակ է մամուլը գրում է, որ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի ցանկանում պայմանագիրը երկարաձգել փարիզյան ակումբի հետ և ամեն կերպ ուզում է վերադառնալ հարազատ Բարսելոնա։ Ավելին՝ օրերս աշխարհի նորընծա չեմպիոնը մի քանի օրով արձակուրդում էր Կատալոնիայում, որտեղ հասցրել է հանդիպել նաև իր նախկին խաղընկերներին՝ Բուսկետսին ու Ալբային։

Մի շարք լրատվամիջոցներ նաև հայտնում էին, որ Մեսսին փարիզյան ակումբից պահանջել է աշխատավարձի բարձրացում, ինչն այս պահին ձեռնտու չէ ՊՍԺ-ի ղեկավարությանը, քանի որ իրենց կարծիքով 35-ամյա հարձակվողը այն մարզավիճակում չէ, որպեսզի աշխատավարձի բարձրացում լինի։ Սակայն, ՊՍԺ-ն մի քանի տարբեևակ է դիտարկում արգենտինացուն թիմում պահելու համար։ Տարբերակներից մեկն այն է, որ ըստ Mundo Deportivo-ի ՊՍԺ-ն ցանկանում է հաջորդ մրցաշրջանի համար թիմ հրավիրել լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանին։ Փարիզյան ակումբի ապագա մարզիչների ցուցակում Զիդանը ամենացակալի թեկնածուներից մեկն է։ Փարիզյան ակումբում նաև կարծում են՝ Զիդանին թիմ հրավիրել կօգնի Մեսսիին թիմում պահելուն, որովհետև ֆրանսիացին ու Մեսսին ունեն բավականին լավ հարաբերություններ և գուցե հենց Զիդանին հաջողվի համոզել Մեսսիին ևս մեկ մրցաշրջան մնալ Փարիզում։
Սակայն այս ամենից առաջ ֆրանսիական ակումբը նախ պետք է փորձի նաև Զիդանին հրավիրել թիմ։