Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, գրառում է կատարել սոցցանցերում՝ հերքելով ֆուտբոլիստից բաժանվելու վերաբերյալ լուրերը:
«Նախանձողները ասեկոսեներ են հորինում, բամբասողները տարածում են դրանք, իսկ հիմարները հավատում են»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի կինը՝ մեջբերելով ամերիկացի երգիչ Ռոմեո Սանտոսի երգի խոսքերը։
Նշենք՝ վերջին օրերին մամուլը գրում է, որ պորտուգալացին մինչև կոկորդը կուշտ է Ջիորջինայի վարած կյանքից։ Ռոնալդուին հոգնեցրել է իր հարսնացուի մեծ ծախսերը, ցուցամոլությունը։
Հիշեցնենք՝ 38-ամյա ֆուտբոլիստն ու 29-ամյա մոդելը 2016 թվականից են միասին, ունեն համատեղ երկու երեխա: