Ինտերը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։

Միլանյան թիմը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփեց պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ «Ինտերը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 2։1 հաշվով (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։