Գվարդիոլան խոսել է Արսենալի նկատմամբ հաղթանակի կարևորության մասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց առաջատար Լոնդոնի «Արսենալին» և հաղթեց 4-1 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, մեկական գոլ խփեցին անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: «Արսենալի» միակ գոլը խփեց անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը:

«Իսկապես լավ հանդիպում էր, շնորհավորում եմ ֆուտբոլիստներին և ամբողջ անձնակազմին: Այս հաղթանակը շատ կարևոր էր, մենք լավ խաղացինք սկզբից մինչև վերջ։

Բայց «Արսենալը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իրականությունն այն է, որ մենք հետ ենք երկու միավոր, «Արսենալը» դեռ առաջինն է։

Զգացողություն ունեմ, որ առաջիկա երեք հանդիպումները շատ բան կորոշեն»,- քաղաքայինների գլխավոր մարզիչ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը տանը 4-1 հաշվով հաղթել էր առաջատարին: «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով երկրորդն է, սակայն արդեն երկու միավոր է զիջում «Արսենալին»: Գվարդիոլայի գլխավորած թիմը երկու խաղ քիչ է անցկացրել (31 հանդիպում):