Բալոտելին ասել է՝ ինչու Մեսսին ու Ռոնալդուն շատ Ոսկե գնդակներ ունեն

Ինչպես փոխանցում է Team Serie A FR-ը՝ Շվեյցարական «Սիոնի» հարձակվող Մարիո Բալոտելին ասել է, որ շատ է ցավում, որ չի օգտագործել իր ներուժը 100%-ով, քանի որ կարող էր Ոսկե գնդակը նվաճել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի ժամանակաշրջանում․ «Մինո Ռայոլան միշտ ինձ ասում էր, որ Ռոնալդուն և Մեսսին շատ «Ոսկե գնդակներ» են ստացել միայն այն պատճառով, որ ես խաղացել եմ իմ հնարավորությունների 20%-ով: Եթե ​​լիարժեք խաղայի, ուրեմն ես էլ արդեն արժանացած կլինեի «Ոսկե գնդակի»: Իմանալով ինձ և իմ հնարավորությունները՝ կարելի է ասել, որ դա ճիշտ է»։

Հիշեցնենք՝ Մեսսին կարիերայի ընթացքում ստացել է յոթ «Ոսկե գնդակ», Ռոնալդուն՝ հինգ։