Կրասնոդարի նախկին գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին

«Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պատասխանել է այն հարցին, թե հետևո՞ւմ է արդյոք թիմի ելույթներին.

«Երբ ժամանակ եմ ունենում, դիտում եմ «Կրասնոդարի» հանդիպումները։ Եվ ես ուրախանում եմ Չեռնիկովի, Սպերցյանի, Սաֆոնովի առաջընթացով»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Московский Комсомолец»-ը։

Հիշեցնենք՝ Սպերցյանն «Կրասնոդարի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Սկզբնաղբյուրը՝ armsport.am