Գվարդիոլան՝ Արսենալի դեմ սպասվող խաղի մասին

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» խաղից առաջ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արտահայտել է իր սպասելիքները՝ հաղորդում է Sky Sports-ը․ «Այն բանից հետո, երբ Արտետան գլխավորեց «Արսենալը», ակումբի աճն ակնհայտ է: Զգացողություն կա, որ Միկելը փոխել է ոչ միայն խաղադաշտում թիմի մարտավարությունը, այլ նաև ակումբի համակարգը, մտածելակերպը:

Նա «Արսենալը» վերադարձրել է այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին: Վերջին տարիներին «Արսենալը» երբեք չի պայքարել տիտղոսների համար, նրանք միշտ շատ հեռու էին դրանից: Նախորդ մրցաշրջանում նրանք մոտ էին լավագույն քառյակում հայտնվելուն, իսկ հիմա քայլ առաջ են կատարել, քանի որ ամբողջ մրցաշրջանում գլխավորել են աղյուսակը:»

«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: «Արսենալը» 32 խաղից հետո վաստակել է 75 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» երկու հանդիպում քիչ է անցկացրել և ունի 70 միավոր: