Բերնարդո Սիլվան համեմատել է Հոլանդին ու Ռոնալդուին

«Հոլանդն աանկասկած, ունի նույն մտածելակերպը, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն, նա միշտ ցանկանում է դաշտում լինել, միշտ ցանկանում է գոլ խփել»,- «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Նա հիանալի հարձակվող է։ Նա երբ դիպչում է գնդակին, գոլ է խփում։ Այն, ինչ նա արել է այս մրցաշրջանում, զարմանալի է, և մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Նա, անկասկած, յուրահատուկ խաղացող է և մեզ շատ է օգնում: Հուսով եմ, որ ավելի լավ կլինի»,-ասել է Սիլվան:

Հիշեցնենք՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։ 2022/23 մրցաշրջանում Հոլանդը «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։