Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ապրիլի 26-ին արտագնա խաղում կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ:
Հանդիպմանը մասնակցելու համար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտավորել է 21 ֆուտբոլիստի:
«Ռայո Վալյեկանո» — «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
«Բարսելոնան» 30 տուրից հետո 76 միավորով առաջատար է և 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: «Ռայո Վալյեկանոն» 40 միավորով 10-րդն է: