Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայությունում 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի սպառնալիքը չեզոքացնելու մեկ միջոց է նշել։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում։
«Էրլինգ Հոլանդին կանգնեցնելու լավագույն ծրագիրը մեկն է։ Պետք է կանխել փոխանցումները նրա ուղղությամբ եւ զրկել նրան գնդակից։ Հավանաբար, դա է միակ միջոցը»,- Միկել Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
«Արսենալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակտ։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հետ է 5 միավոր, սակայն 2 հանդիպում քիչ է անցկացրել։