Ինչպես հայտնում է MARCA-ն՝ «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Կոկեն քննադատել է մրցավարությանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո․ «Մրցավարները կաշառված էին»։
Նշենք՝ կիսապաշտպանն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին, քանի որ ավելի վաղ մարզման ժամանակ անհարմարություն է զգացել ազդրի հետնամասի մկաններում։
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Spotify Camp Nou մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: Հանդիպման միակ գոլը 45-րդ րոպեին խփել է Ֆերան Տորեսը։
«Բարսելոնան» 30 հանդիպումներից 76 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։