Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored վիճակագրական ռեսուրսի կողմից ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Նշենք՝ Տիկնիզյանը մասնակցել էր նախկին ակումբի՝ ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիին, որն ավարտվել էր 1-1 հաշվով: 22-ամյա Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Մոսկվայի «Սպարտակի» դեմ արտագնա խաղում, որում «Կրասնոդարը» պարտվել էր 3-4 հաշվով:
Սպերցյանն «Կրասնոդարի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: