Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝Մադրիդի «Ռեալը» մոտ ժամանակներում կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիացի կիսապաշտպան էդուարդո Կամավինգայի հետ։
20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կսահմանվի 1 մլրդ եվրո հրաժարագին, իսկ Կամավինգայի աշխատավարձը կբարձրացվի: Էդուարդո Կամավինգան «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտանը «Ռեալում» 49 խաղում կատարել է 1 ասիստ: