L’Equipe-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չեն ցանկանում թիմում տեսնել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին, որը վարձավճարով ելույթ է ունենում Թուրինի «Յուվենտուսում»:
Պատճառը՝ Ռամոսի և Պարեդեսի կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտը տեղի է ունեցել «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ։ Ավելին, եթե նույնիսկ իսպանացի պաշտպանը հաջորդ ամառ պայմանագրի ավարտին լքի ֆրանսիական ակումբը, դա չի փոխի արգենտինացու նկատմամբ վերաբերմունքը։
28-ամյա Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Յուվենտուսը» չի գնի ֆուտբոլիստին ֆրանսիական ակումբից։