Չավին խոսել է Մեսսիի, Բուսկետսի ու Ալբայի հանդիպումից

«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը՝ Չավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին։
«Լա Լիգան թույլ կտա՞ մեզ պայմանագիր կնքել Մեսսիի հետ: Չգիտեմ, հարցրեք այդ մասին Տեբասին։ Մենք կպահպանենք լիգայի բոլոր կանոնները, բայց, ի վերջո, դա կախված կլինի ոչ միայն մեզանից»։

Չավիին նաև հարցրել են Մեսսիի, Բուսկետսի ու Ալբայի ընթրիքից, ինչին ի պատասխան կատալոնացի մասնագետն ասել է․ «Ես հանդիպել եմ Ալբային ու Բուսկետսին, բայց նրանք ինձ ոչինչ չասացին՝ ինչ են խոսել Լեոյի հետ»։

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի Մեսսիին վերադարձնի հարազատ ակումբ, ավելին՝ Չավին արդեն տեղեկացրել է խաղացողներին, որ Մեսսին շուտով նորից կպաշտպանի կատալոնական ակումբի գույները։