Նոր մանրամասներ՝ Մեսսիի, Բուսկետսի ու Ալբայի հանդիպումից

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս օրերին գտնվում է Բարսելոնայում, որտեղ արդեն հասցրել է հանդիպել իր նախկին թիմակիցներ՝ Բուսկետսին ու Ալբային և ընթրել նրանց հետ։ Ընթրիքին ներկա են եղել նաև Մեսսիի կինն ու օգնականը՝ Պեպե Կոստան։

Ինչպես հաղորդում է ինսայդ Ջերարդ Ռոմերոն՝ նախկին թիմակիցները քննարկել են իրենց ապագան կատալոնական թիմում։

Ըստ աղբյուրի՝ եթե Մեսսին պայմանագիր ստորագրի Բարսելոնայի հետ, ապա կատալոնական թիմի հենակետային կիսապաշտպան Բուսքետսն ամենայն հավանականությամբ կերկարաձգի գործող պայմանագիրը թիմի հետ։ Ալբայի դեպքում իրավիճակը մի քիչ բարդ է։ Նա այլևս մեկնարկային թիմի խաղացող չի համարվում և շատ խաղաժամանակ չի ստանում Ավելին՝ իսպանացի պաշտպանը բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ինչը չի համապատասխանում իր այսօրվա մարզավիճակին։

Ըստ ամենայնի՝ Մեսսին արդեն վերնջանականապես որոշել է այս ամառ վերադառնալ Բարսելոնա և Բուսկետսի վերջնական որոշումը կախված կլինի արգենտինացու որոշումից։
Մեսսիի որոշումը կարող է ազդել նաև Ալբայի վրա և նա որոշակի զիջումների գնա։