Խայտառակ պարտությունից հետո Տոտենհեմի ֆուտբոլիստները կվերադարձնեն երկրպագուների տոմսերի գումարները

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դիմել են երկրպագուներին՝ խոստանալով փոխհատուցել «Նյուքասլի» հետ 32-րդ տուրի խաղի տոմսերի արժեքը, որն ավարտվել է լոնդոնցիների պարտությամբ 1:6 հաշվով։

«Մենք հասկանում ենք ձեր հիասթափությունն ու զայրույթը որպես թիմ: Մենք գիտենք, որ նման իրավիճակներում խոսքերը բավարար չեն, բայց հավատացեք, որ յուրաքանչյուր պարտություն մեզ ցավ է պատճառում։ Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը՝ ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերում: Այս առիթով մենք ցանկանում ենք երկրպագուներին վերադարձնել «Սենթ Ջեյմս Պարկ» կայացած հանդիպման տոմսերի գումարը:

Գիտենք, որ սա չի փոխի այն, ինչ տեղի ունեցավ կիրակի օրը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ շտկենք հինգշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, երբ ձեր աջակցությունը մեզ համար կրկին ամեն ինչ կնշանակի: Միասին և միայն միասին մենք կարող ենք շարունակել առաջ շարժվել»,- ասվում է լոնդոնյան ակումբի սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ։