Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3-4 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպման 11-րդ րոպեին Սպերցյանի փոխանցումից աչքի ընկավ կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային:
72-րդ րոպեին հայ ֆուտբոլիստն անձամբ աչքի ընկավ ու առաջ մղեց հյուրերին՝ 3-2, սակայն խաղավերջում «Կրասնոդարը 2 գոլ բաց թողեց ու պարտվեց:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 33 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 11 ասիստ:
Այս պարտությունից հետո «Կրասնոդարն» ունի 38 միավոր ու 7-րդ տեղում է: