Այսօր ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հիշատակի 108-րդ տարելիցը։ Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը ինստագրի իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին։
Իսպանացի կիսապաշտպանի կինը ևս լուսանկար է հրապարակել՝ հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այսօր Ֆաբրեգասը հանդես է գալիս «Կոմոյում», որը ներկայացնում է Իտալիայի Սերիա Բ-ն։
Իր կարիերայի ընթացքում Ֆաբրեգասը պաշտպանել է այնպիսի ակումբների գույներն ինչպիսին լոնդոնյան Արսենալն ու կատալոնական Բարսելոնան են։