Մեսսին կհանդիպի Բարսելոնայի ֆուտբոլիստներին

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետոն՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով երեկ ժամանել է Բարսելոնա առաջիկա ժամերին կհանդիպի Բարսելոնայի իր նախկին խաղընկերներին ու ընկերներին։

Հիշեցնենք՝ Լիոնել Մեսսին ընտանիքի, օգնականների, գործակալների հետ ժամանել է Բարսելոնա։ Մեսսիի այս այցը սովորական չէ։ Նա հարազատ քաղաք է ժամանել 15 ճամպրուկներով։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա օրերին արդեն վերջնական որոշմամբ՝ աշխարհի չեմպիոնը կվերադառնա հարազատ ակումբ։

Նշենք, որ Բարսելոնայում բոլորը սպասում են Մեսսիի վերադարձին։ Չավին արդեն խաղային գրաֆիկ է կազմել հաջորդ մրցաշրջանի համար, որպեսզի Մեսսին թիմում խաղա իրեն հոգեհարազատ դիրքում։

Կատալոնացի մասնագետը նաև թիմի հանդերձարանում է հայտնել Մեսսիի վերադարձի մասին, ինչին մեծ ոգևորությամբ են արձագանքել խաղացողները։