Բենզեման ու վիրակապը․ ինչու՞ էր ֆրանսիացին երեք տարի խաղադաշտ դուրս գալիս վիրակապով

2019 թվականի հունվարին Ռեալը խաղում էր Բետիսի դեմ։ Առաջին խաղակեսի վերջնամասում սերուցքայինների հարձակվող Կարիմ Բենզեման բախվեց մրցակցի խաղացողի հետ, ինչի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը՝ ճկույթի կոտրվածքի պատճառով։ Կոտրվածքից վերականգնվելու համար ֆրանսիացին պետք է վիրահատվեր, ինչի պատճառով նա պետք է մի որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չգար։ Սակայն այդ ժամանակահատվածում Ռեալի խաղային գրաֆիկը բավականին ծանրաբեռնված էր (Բարսելոնայի, Ատլետիկոյի, Այաքսի դեմ խաղեր), ինչի պատճառով ֆրանսիացին հետաձգեց վիրահատությունը, որպեսզի կարողանա օգնել թիմին։

Այսպիսով՝ վնասվածքից վեց օր անց Բենզեման խաղադաշտ վերադարձավ վիրակապով։ Հատկանշական է, որ այդ օրվանից սկսած Բենզեմայի վիրակապով նկարները դառնում են օրվա լրահոսի կարևորագույն մասը, երբ արքայական ակումբը բարդագույն խաղերում հաջողության է հասնում։

Soccer Football — Champions League — Semi Final — First Leg — Manchester City v Real Madrid — Etihad Stadium, Manchester, Britain — April 26, 2022 Real Madrid’s Karim Benzema celebrates scoring their third goal REUTERS/Craig Brough TPX IMAGES OF THE DAY

Այսօր Բենզեման համարվում է թիմի առանցքային խաղացողը և առանց նրա Մադրիդի Ռեալը հաճախ խնդիրներ է ունենումԼ