Բալեկյանն օգնեց «Բոկա Խունիորսին» փրկվել պարտությունից (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվել է «Ռոսարիո Սենթրալին» և ավելացված ժամանակում փրկվել պարտությունից՝ 2-2: «Բոկա Խունիորսի» կազմում 55-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Բրիասկո Բալեկյանը, որը 9 րոպե անց գոլային փոխանցում է կատարել արգենտինացի կիսապաշտպան Մարտին Պայերոյին:

Գոլային այս փոխանցումը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի կողմից առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում։ Բալեկյանը մասնակցել է իր թիմի 11 հանդիպման դարձել նաև մեկ գոլի հեղինակ։