Օր օրի ավելի իտատեսական է դառնում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի Բարսելոնա վերադարձը։ Արգենտինացին այս օրերին գտնվում է Բարսելոնայում և նախատեսում է հանդիպումներ ունենալ իր նախկին թիմակիցների հետ։
Ռեալի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է արգենտինացու հնարավոր վերադարձի մասին․ «Մեսսին կարող է անել այն, ինչ ցանկանում է. «Բարսելոնան» նույնպես։ Ինձ համար դա խնդիր չէ։ Ինձ դուր է գալիս Մեսսին՝ որպես ֆուտբոլիստ: Լեոյի հնարավոր վերադարձը հիանալի կլինի Իսպանիայի առաջնության համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը: