Բարսելոնան նվազագույն հաշվով հաղթեց Ատլետիկոյին (տեսանյութ)

Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» տանը նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Ֆերան Տորրեսը։ Երկրորդ խաղակեսում մի քանի լավ դրվագ ունեին կատալոնացիների խաղացողները, մասնավորապես Լևանդովսկին ու Գավին։ «Ատլետիկոյի» խաղացողներն էլ իրենց հերթին փորձեցին վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն չհաջողվեց։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» 60 միավորով՝ 3-րդն է։