Բավարիայում բողոք է հասունանում՝ Տուխելի որոշումների հետ կապված

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տյուխելը չի կարողանում արդարացնել սպասելիքները։ Այս ամենին զուգահեռ մյունխենյան ակումբի ղեկավարները դժգոհ են Տյուխելի որոշումներից՝ կապված մեկնարկային կազմի ընտրության հետ։ Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրողը՝ չնայած դժգոհություններին, այդուհանդերձ Տուխելի հեռացման հարցն օրակարգում չկա։
Հիշեցնենք, որ 29-րդ տուրում «Բավարիան» 1-3 հաշվով արտագնա պարտություն էր կրել և 59 միավորով երկրորդն է: