Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի վեցակի չեմպիոն (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կիրիլ Միլովին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հուահռոմեական ոճի ըմբիշներից Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը (77 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: