Որոշ ակումբներ ինձ հարցրել են Սպերցյանի մասին․ Կամոցի

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին РБ Спорт-ին ասել է, որ իտալական որոշ ակումբներ դիմել են իրեն Էդուարդ Սպերցյանի հարցով։ «Կրասնոդարի» խաղացողով հետաքրքրված են եվրոպական տարբեր ակումբներ։
«Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ, որոշ ակումբներ ինձ հարցրել են նրա մասին: Բայց կարծում եմ, որ այս գործարքը հեշտ չի լինի։ Սպասենք ամռանը»,- ասել է Կամոցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ իտալական մի շարք ակումբների հետաքրքրության մասին․ խոսքը «Ինտերի», «Միլանի» և «Ֆիորենտինայի» մասին է։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական և նիդեռլանդական ակումբները, ինչպես նաև «Մարսելը»։
22-ամյա Սպերցյանը Կրասնոդարի ֆուտբոլի ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։